Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանում ԵՄ պատվիրակության հայտարարությունը

Հայաստանում ԵՄ պատվիրակության հայտարարությունը
23.06.2015 | 21:43

ԵՄ-ն հետևել է Հայաստանում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներին և կոչ է անում ազատ արձակել ցուցարարներին: Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտարարություն է տարածել ցուցարարների և ոստիկանության միջև բախումների առնչությամբ։
«Մենք ուշադիր հետևել ենք Հայաստանում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներին՝ էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ առաջացած դժգոհության համատեքստում։ Խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման և լրագրողներին ուղղված բռնությունների մասին հրապարակումները մտահոգիչ են։ Կարևոր է երաշխավորել այս իրադարձությունների անկողմնակալ հետաքննությունը և անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված ցուցարարներին։ Իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև անկեղծ երկխոսությունը միակ ուղին է հաղթահարելու խիստ և ժողովրդականություն չվայելող տնտեսական որոշումները»,- ասված է հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ